Սեպտեմբերի 19-ին Պրահայում Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը և Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն կքննարկեն երկկողմանի հարաբերությունների բարելավման ուղիները: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունը:
Հաղորդագրության համաձայն՝ կողմերը կքննարկեն նաև ռուս-վրացական հարաբերությունների հեռանկարները Վրաստանում հոտկեմբերի 27-ին նշանակված նախագահական ընտրություններից հետո:
Ռուսաստանի և Վրաստանի պաշտոնական ներկայացուցիչների առաջին հանդիպումը երկկողմանի հարաբերությունների կարգավորման շրջանակներում տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին Ժնևում:








































