Sunday, 16 06 2024
Պաղեստինի Կարմիր մահիկը Իսրայելին մեղադրել է իր աշխատակիցների ձերբակալման մեջ
Ալբերտ Լորիկյանն իր ծննդավայրում կահույքի յուրօրինակ տեսականի է արտադրում․ Կառավարության տեսանյութը
18:15
Ուկրաինայի վերաբերյալ համաժողովի կոմյունիկեին աջակցել են ֆորումին մասնակցած 91 երկրներից 80-ը
«Ճգնաժամի» սահմանադրության փոխարեն՝ «քաղաքական» համաձայնության սահմանադրություն
17:50
Լեհաստան-Հոլանդիա խաղից առաջ տղամարդը կացնով հարձակվել է երկրպագուների վրա
Խզմալյանի դեպքը առաջինը չէ. առաջ էլ կար կասկած, որ «Վրացական երազանքը» համագործակցում է ФСБ-ի հետ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ճակատենի բնակիչների հետ
Տիխանովսկայան կայցելի Հայաստան, եթե լինի պաշտոնական հրավեր
Ադրբեջանը ռուսական գազի եվրոպական «խլացուցիչ»
Երևանի բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված մեքենայի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի
Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին․ Փրկարար ծառայություն
16:15
Սեուլում հայտնել են, որ Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, 5 միլիոն հրետանային արկ է փոխանցել Ռուսաստանին
Ընդամենը 20 օր պահանջվեց երկաթուղու աշխատանքը վերականգնելու համար. պատգամավոր
15:45
Իրանն ու Շվեդիան գերիների փոխանակում են իրականացրել
Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ-ի
15:15
Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում

Դատավորը չպարզաբանեց, թե ինչու է սահմանափակում լրագրողի աշխատանքը

Մայիսի 17-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող քաղաքացիական գործի հերթական նիստի ժամանակ դատավոր Տաթևիկ Ստեփանյանը սահմանափակել է լրագրողների աշխատանքը՝ առանց որևէ հիմնավորման:

Դատավարության սկզբում «Առաջին լրատվական»-ի թղթակից Արման Ղարիբյանը դիմել է դատավորին՝ նիստը լուսանկարահանելու և տեսանկարահանելու թույլտվության համար: Դատավորը, ըստ օրենքի պահանջի, դիմել է դատավարության կողմերին՝ նրանց կարծիքը պարզելու համար: Դատավարության կողմերը չեն առարկել: Առարկություն է ներկայացրել միայն երրորդ կողմի ներկայացուցիչը, որը, սակայն, որևէ կերպ չի փորձել հիմնավորել իր առարկությունը:

Կողմերին լսելուց հետո դատավոր Ստեփանյանը որոշել է թույլ տալ լուսանկարահանել և տեսանկարահանել դատական նիստը, սակայն սահմանափակ ժամանակով: «15 րոպեից կանջատեք տեսախցիկը»,- հրահանգել է դատավորը:

Ուշագրավ է, որ նիստի առաջին 15 րոպեների ընթացքում են հարցաքննվել գործի վկաները, իսկ դրանից հետո, երբ այլևս թույլատրված չէր տեսանկարահանել, ուսումնասիրվել են գործում առկա փաստաթղթերը, որոնք ըստ էության որևէ կարևորություն չէին ներկայացնում:

Դատավարության ավարտից հետո «Առաջին լրատվական»-ի թղթակիցը փորձել է պարզել, թե ինչով էր պայմանավորված դատավորի՝ լրագրողի աշխատանքը սահմանափակելու որոշումը: Դատավոր Տաթևիկ Ստեփանյանին ակնհայտորեն դուր չի եկել, որ լրագրողը «հանդգնել է» մոտենալ իրեն և հարցեր ուղղել: Նա որևէ կերպ չի պարզաբանել իր որոշումը, միայն ընդգծել է, որ դատավորի որոշումները պարտադիր են բոլորի համար:

Լրագրող Արման Ղարիբյանը դիմել է ՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանին՝ խնդրելով նրան իր լիազորությունների շրջանակում քայլեր ձեռնարկել լրագրողների աշխատանքը անհիմն սահմանափակումներից զերծ պահելու ուղղությամբ:

Նշենք, որ դատական նիստերը տեսանկարահանելու և լուսանկարահանելու ժամանակային սահմանափակումը լայնորեն կիրառվում է բազմաթիվ դատավորների կողմից՝ հիմնականում առանց որևէ հիմնավորման և պատճառաբանության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում