Tuesday, 16 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Ընտրություններից հետո Էրդողանը Գյուլին կարող է ստիպել լքել երկիրը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ արտաքին քաղաքականության, անվտանգության ու միջազգային հարաբերությունների գծով հանրահայտ փորձագետ Արիել Կոենն անդրադարձել է հունիսի 12-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին.

«Այդ ընտրությունները հիրավի պատմական են, դրանցում երրորդ անգամ անընդմեջ հաղթանակ կտանի Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), ինչն աննախադեպ է (1946 թվականին Թուրքիայում բազմակուսակցական համակարգի հաստատումից ի վեր)։ Այդ հաղթանակի արդյունքում ԱԶԿ-ն կշարունակի և կընդլայնի իսլամական բարեփոխումների ներքին և Մերձավոր Արևելքում տարվող առավել կողմնորոշված արտաքին քաղաքականությունը։

Ընտրությունների հետ կապված՝ ամենաայժմեական խնդիրներից մեկը «Ազգայանական շարժում» կուսակցության (ԱՇԿ) վերնախավի սեռական արկածների տեսագրություններն են, որոնք հայտնվեցին ինտերնետում և նրանց հրաժարականների պատճառ հանդիսացան։ Այդ ամենն արվել էր ինչ-որ մեկի թեթև ձեռքով, որպեսզի ԱՇԿ-ն չկարողանա հաղթահարել թուրքական խորհրդարան մուտք գործելու համար սահմանված 10 տոկոսանոց բարձր արգելքը, և որ ԱԶԿ-ն դրա շնորհիվ խորհրդարանում ստանա սահմանադրական մեծամասնություն։

Ես կարծում եմ, որ ընտրություններից հետո Էրդողանը ձեռնամուխ է լինելու Սահմանադրության փոփոխմանը և դառնալու է լայն լիազորություններով օժտված (ամերիկյան օրինակով) նախագահ։ Դրա համար Էրդողանը քաղաքական ետնաբեմ է ուղարկելու ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլին և հնարավոր է՝ ստիպի նրան լքել երկիրը՝ հանուն որևէ միջազգային հեղինակավոր պաշտոնի։

Էրդողանն արդեն իսկ սկսել է ԱԶԿ-ի ցանկից հանել Գյուլի կողմնակիցներին՝ ձգտելով ընդլայնել ու ամրագրել իր անձնական իշխանությունը երկրի քաղաքական համակարգում։

Երկրի ներսում իրականացված փոփոխությունների շնորհիվ Էրդողանը կդառնա ամենաազդեցիկ թուրք առաջնորդը՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքից հետո։

Միևնույն ժամանակ ԱԶԿ-ի օրոք Թուրքիան համաշխարհային առաջնորդների աչքում վերածվել է բազմաթիվ ձերբակալված լրագրողներով մի երկրի, ուր միայն Էրդողանի կողմնակից գործարար շրջանակներն են իրավունք ստանում կնքելու բազմամիլիարդանոց գործարքներ։

Էրդողանի ղեկավարման երրորդ ժամանակաշրջանում Թուրքիան առավել մեծ հնարավորություններ է պահպանում Իսրայելի հետ բախվելու տեսանկյունից, քանի որ նա շարունակելու է աջակցել «ՀԱՄԱՍ» և «Հիզբոլլահ» խմբավորումներին, որոնց ահաբեկչական կազմակերպություններ են հռչակել Եվրոպան («ՀԱՄԱՍ») և ԱՄՆ-ը («Հիզբոլլահ»)։

Անկարան մերձեցել է Իրանի և հնարավոր է՝ նաև «Մուսուլման եղբայրների»-ի հետ, որոնք քաղաքական մեծ ազդեցություն ունեն Եգիպտոսում և Մերձավոր Արևելքի այլ հատվածներում։ Թուրքիան շարունակելու է հեռանալ իր արևմտյան գործընկերներից՝ ձգտելով առավել ազդեցիկ դիրք գրավել իսլամական աշխարհում և Մերձավոր Արևելքում»։

Հիշեցնենք, որ արդեն իսկ խոսակցություններ կան այն մասին, որ Աբդուլլահ Գյուլը կարող է 2016 թվականին դառնալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար։ Չպետք է մոռանալ, որ Wikileaks-յան բացահայտումներում նշված էր, որ Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ջեյմս Ջեֆրին 2009 թվականին Վաշինգտոն հղած հեռագրում նշել էր, որ Էրդողանն ու Գյուլն ատում են միմյանց, և դա անգամ չեն թաքցնում միջազգային հարթակներում՝ փորձելով դժվարին դրության մեջ գցել միմյանց։

Ինչ վերաբերում է Էրդողանի՝ երկրորդ ամենաազդեցիկ թուրք առաջնորդ դառնալուն, ապա արդեն իսկ Թուրքիայում սկսել են համեմատել Էրդողանին ու Աթաթուրքին՝ նկատի ունենալով Թուրքիայի համար նրանց փրկիչ դերը:

Նշվում է, որ 2002 թվականին Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ի իշխանության գլուխ գալուց առաջ՝ 2001 թվականին, Թուրքիան գտնվում էր շատ ծանր վիճակում: Դա, մասնավորապես, վերաբերում է տնտեսությանը:

Մինչդեռ այժմ Թուրքիայի տնտեսությունը Եվրոպայի ամենաարագ զարգացող տնտեսությունն է (ինչի համար էլ Թուրքիային անվանում են «Եվրոպայի Չինաստան»): 2001 թվականն էլ համեմատում են Օսմանյան կայսրության անկման ժամանակաշրջանի հետ, երբ Քեմալ Աթաթուրքին հաջողվեց Օսմանյան կայսրության մոխիրներից բարձրացնել ներկայիս Թուրքիայի Հանրապետությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում