Wednesday, 15 05 2024
Ռուսաստանը ոչ թե կոնկրետ երթուղու, այլ Հարավային Կովկասի ամբողջական ապաշրջափակման կողմնակից է. Գալուզին
Փակ փողոցներ չկան
«ԵՄ առաքելությունը Հայաստանում հիբրիդային պատերազմի գործիք է». Գալուզին
ԵՄ առաքելությունը Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ է. Գալուզին
Ալմաթիի հանդիպումը մի քայլ առաջ է խաղաղության ճանապարհին. Գալուզին
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
Կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածի փլուզման հետևանքով երթևեկությունը դադարեցվել է
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ
Բագրատ հոգևորականը օր օրի կորցնում է ադեկվատությունը. նա նսեմացրել է սրբազանի կարգավիճակը
Լիտվայի պատվիրակության հետ քննարկվել է հարաբերությունների զարգացումը
Ռուսաստանը ճնշման լծակ ստանալով Վրաստանի վրա հույս ունի՝ Հայաստանը կդառնա ավելի «խոսկան»
Սպասվում են տեղումներ
Սրբազանը թող իր տուրը սկսի Կանադայից, որտեղ ֆինանսական սկանդալների մասնակից է եղել
Այսօր վերջին օրն է. «Հրապարակ»
Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում. «Հրապարակ»
Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա. «Ժողովուրդ»
Խորհրդարանի պաշարում կլինի՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ»
Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են. «Հրապարակ»
Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»
Ալիեւը դնում է հանցագործության հետքը վերացնելու հարց. Երեւանի խնդիրը
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է

ՀՀԿ-ում և «Ծառուկյան» դաշինքում գործել է ընտրական «ժանդարմեա». «քցողներ» և «քցվողներ»

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որը միաժամանակ խղճահարություն և նողկանք է առաջացնում: «Հերոսուհին»` Գեղարքունիքի մարզից մի աղջիկ, ընտրությունների ժամանակ, փողի խոստման դիմաց, «հավաքագրվել» է «Ծառուկյան» դաշինքի կողմից: Նա, իր պես հարյուրավոր, հազարավորների նման, ներգրավված է եղել ընտրակեղծարարության կեղտոտ մեխանիզմում. ընտրողներից անձնագրերի տվյալներ են հավաքել, հետո` ընտրակաշառք բաժանել և ուղղորդել-վերահսկել են ընտրողի քվեարկությունը:

Աղջկա կցկտուր պատմածներից կարելի է ենթադրել, որ ընտրությունների ժամանակ, կենտրոնական շտաբին զուգահեռ կամ գուցե նրա գլխին` որպես մահակ, գործել է մի մարմին` իր բնույթով ռեպրեսիվ ոստիկանություն, որը կատարել է կոռուպցիոն-վերահսկողական գործառույթ: Այս մարմինը, որն, ըստ մեր տեղեկությունների, «Ծառուկյան» դաշինքում ղեկավարել է Ծառուկյանի թիկնազորի ամենակարող պետ Էդոն, վերահսկել է ոչ միայն «ցուցակագրված» ընտրողների վարքագիծը, այլ նաև «ճշտով» բաժանել է դաշինքի ռեյտինգային թեկնածուների «ազդեցության գոտիները», վերահսկել նրանց տրամադրված ահռելի ֆինանսական միջոցների ծախսման, դաշինքի դեպքում` մսխման գործընթացը:

Ծառուկյանի «ժանդարմեան» գործել է նախընտրական շտաբի պետ Իշխան Զաքարյանի հետ հակադրության ռեժիմում ու հենց սրա հետևանք է մանդատակռվի այն նողկալի տեսարանը, որին ականատես եղանք հետընտրական շրջանում:

Կենտրոնական շտաբն ու ռեյտինգային շատ թեկնածուներ պարզապես «քցել» են ոչ միայն Ծառուկյանին, այլ նաև` շատ «ակտիվիստների»` չվճարելով նրանց փողերը, ինչպես դա տեղի է ունեցել հիշատակված տեսանյութի հերոսուհու հետ:

Այս օրերին իսկապես հագեցած է Ծառուկյանի Էդոյի «աշխատանքային» գրաֆիկը. նա ոչ միայն «մաքրում» է Իշխան Զաքարյանի դավադրության հետևանքները, այլ նաև զբաղված է շատ լուրջ գումարների «վազվռատով»:

Նման ավելի լուրջ կոռուպցիոն-վերակսկողական կառույց` «ժանդարմեա», գործել է նաև ՀՀԿ-ում: Այստեղից արտահոսքեր, ըստ էության, չկան, որովհետև ամեն ինչ եղել է Սերժ Սարգսյանի աչալուրջ հայացքի ներքո, իսկ գործը կազմակերպել է` ոչ թե ինչ-որ «պալաչ», այլ հմուտ ապարատային չինովնիկ Հովհաննես Հովսեփյանն, ով, ի դեպ, երեկ վերանշանակվել է նախագահի վերահսկողության ծառայության պետի պաշտոնում: Հովսեփյանը հետընտրական հարցազրույցներից մեկում խոսել էր ինչ-որ «տասնապետների», «հարյուրապետների», «բացարձակապես անկախ մարդկանց» մասին, ովքեր, ըստ էության, վերահսկել են ոչ միայն ՀՀԿ կոչվող համակարգը, նրա թեկնածուներին, նրանց փոխհարաբերությունները, այլ նաև հարյուր հազարավոր ընտրողների վարքագծից:

Ընտրություններից հետո` Հովսեփյանն ոչ մի տեղ չի գնացել, թոշակի չի անցել, նշանակվել է լուրջ պետական աշխատանքի` իր հարուստ «փորձով»: Այն, ինչ փորձարկվել է ընտրությունների ժամանակ` շատ հանգիստ կարող է կիրառվել այլ ոլորտներում, պետական գործառույթներում: Արատավոր համակարգը կա, գործում է, ավելին` ներմուծվել է պետական կառույց, իսկ դա նշանակում է, որ վտանգվում է ոչ թե մեկ ընտրություն կամ ընտրական ցիկլ, այլ երկրի զարգացման հեռանկար:

Պետությունը չի կարող զարգանալ, եթե հիմնված է քաղաքացուն նվաստեցնելու և հարկադրելու կոռուպցիոն-վերահսկողական համակարգի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում