Sunday, 16 06 2024
Ադրբեջանը ռուսական գազի եվրոպական «խլացուցիչ»
Երևանի բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված մեքենայի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի
Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին․ Փրկարար ծառայություն
16:15
Սեուլում հայտնել են, որ Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, 5 միլիոն հրետանային արկ է փոխանցել Ռուսաստանին
Ընդամենը 20 օր պահանջվեց երկաթուղու աշխատանքը վերականգնելու համար. պատգամավոր
15:45
Իրանն ու Շվեդիան գերիների փոխանակում են իրականացրել
Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ-ի
15:15
Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Բժիշկ-միզաբանի նշանակումը ապացուցում է՝ Սերժ Սարգսյանը փայլուն ախտորոշում է ազգի հիվանդությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Եվրոպական ընտրություն» նախաձեռնության ղեկավար, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը։

– Պարոն Խզմալյան, 6-րդ գումարման Ազգային ժողովն արդեն մի քանի նիստ է անցկացրել։ Հաշվի առնելով քվեարկությունները, խորհրդարանի ձևավորման մթնոլորտը՝ մենք դրական ակնկալիքներ կարո՞ղ ենք ունենալ։ 

– Այս Ազգային ժողովը շատ ավելի անկեղծ է, քան տարիներ շարունակ Հայաստանում որևէ այլ խորհրդարան։ Նոր Ազգային ժողովի ընտրության գործընթացը, առաջին նշանակումները, փոփոխությունները վկայում են, որ Հայաստանի իշխանությունները որևէ պատրանք այլևս չեն թողնում՝ գործում են շատ անկեղծ, ազնիվ ու անթաքույց։ Օրինակները բազմաթիվ են՝ մարդու իրավունքների հանձնաժողովի ոչնչացոմը ես միանշանակ ողջունում եմ։ Նման հանձնաժողովի գոյությունը նման Ազգային ժողովում միայն կեղծավորություն էր  և հասարակության մեջ անիմաստ պատրանքներ էր ստեղծում։ Մեզ մոտ մարդու իրավունքների մասին լուրջ խոսել հնարավոր չէ՝ առավել ևս պաշտոնական տեսանկյունից։ Ուստի ես ողջունում եմ այդ խիզախ և ազնիվ քայլը։  Ողջունում եմ նաև, որ բժիշկ-միզաբանը դարձել է կարևորությամբ երկրորդ կամ երրորդ պաշտոնատար անձը, քանզի խորհրդարանական երկիր դարձած Հայաստանը դրանով իսկ ընդունում է, որ ազգը ծանրագույն հիվանդ է։ Ես պարզապես չգիտեի, որ մեր հիվանդությունների ամենավտանգավոր կենտրոնը փաստորեն սեռական օրգանների՝ միզուղիների հետ է կապված, բայց ըստ երևույթին Սերժ Սարգսյանը շատ ավելի լավ գիտի և առաջին անգամ չէ, որ ապացուցում է, որ փայլուն ախտորոշումներ գիտի դնել։ Այսինքն՝ պարոն Բաբլոյանի նշանակումը շատ լուրջ ախտորոշում է  մեր երկրի պետականության համար։ Այնպես որ, ես շատ լավատես եմ և լցված եմ հավատքով ու լավատեսությամբ։

– ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարում է, որ իրենք առաջնորդվելու են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի շահերով։ Բայց արդյո՞ք մենք պետք է առաջնորդվենք Սփյուռքի շահերով, թե՞ հակառակը՝ Սփյուռքի տարբեր շահերը համադրելի դարձնենք մեր շահերին։

Դա շատ հետաքրքիր նորություն է։ Հայաստանի անկախության 26-րդ  տարում մենք սկսեցինք առաջնորդվել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի շահերով։ Բայց հետաքրքիր է, թե ինչով էին իրենք առաջնորդվում մինչև հիմա՝ երևի այլ երկրի շահերով։ Երկրորդ հարցը՝ արդյոք Արցախը Հայաստան չէ՞, այսինքն՝ չի ընկալվում որպես Հայաստան՝ դա էլ է հետաքրքիր։ Կարծում եմ՝ պարոն Աշոտյանի պես խոշոր քաղաքական գործիչը նման վրիպում չէր անի։ Ինչ վերաբերում է Սփյուռքին, ապա, իհարկե, Սփյուռքը ոչ միայն ողբերգություն է, այլև մեծ հնարավորություն։ Մեր պետությունը քառորդ դար ամենից շատ զբաղվում է Սփյուռքով։ Իմ կարծիքով՝ ոչ մի այլ պետություն այդքան շատ բան չի արել իր Սփյուռքի համար, որքան Հայաստանի Հանրապետության կառավարությունը. առնվազն ազգաբնակչության կեսը վերջին քառորդ դարում արտագաղթել է և դարձել է Սփյուռք։ Իհարկե, Հայաստանի իշխանությունները զբաղվում են Սփյուռքով՝ ուժեղացնելով, շատացնելով Սփյուռքը։ Միգուցե ժամանակը գա, և մեկ այլ կառավարություն զբաղվի միայն Հայաստանով, որովհետև Սփյուռքով զբաղվում են այլ պետություններ, որոնց տարածքում ապրում է այդ Սփյուռքը։ Ես կարծում եմ՝ պետք չէ փորձել ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի, կամ նույնիսկ ՌԴ կառավարության գործառույթները վերցնել մեզ վրա և զբաղվել հայկական Սփյուռքով։

– Իսկ Սփյուռքը և հայկական կազմակերպությունները արդյոք իրենց առաջնահերթությունները վերանայելու խնդիր չունե՞ն։ Հիմնականում զբաղված են Ցեղասպանության ճանաչման հարցով, մինչդեռ այսօր առաջնային է Ղարաբաղյան հակամարտությունը։

– Որքան տեղեկանում ենք, ժամանակի ընթացքում ավելի շատ հայկական Սփյուռքով  զբաղվում էին սովետական, իսկ հիմա արդեն ռուսական հատուկ ծառայությունները։ Ոչ մի այլ քաղաքական կենտրոն այդքան մտահոգ չէր հայկական Սփյուռքով, և ոչ մի կենտրոնի հայկական Սփյուռքն այդքան մեծ օգուտ չբերեց, որքան հայկական Սփյուռքին՝ դրա օրինակները  շատ են: Կարծում եմ, որ վերջին տասնամյակներին ոչինչ չի փոխվել, իսկ եթե փոխվել է, ապա դեպի վատթարացում, այսինքն՝ Հայաստանը բացարձակապես որևէ օգուտ չի քաղել Սփյուռքից, և այն աշխատանքը, որ Սփյուռքը կատարում է, շարունակվում է օգտագործվել այլ պետությունների և հիմնականում ՌԴ հատուկ ծառայությունների կողմից։ Անշուշտ, Ցեղասպանության խնդիրն ածանցյալ է, որովհետև Ցեղասպանությունը շարունակվում է և պետք չէ կենտրոնանալ միայն հարյուրամյա վաղեմության իրադարձությունների վրա։ Մինչև հիմա հայ ազգի ճնշող մեծամասնությունը գաղափար չունի, որ կոտորածների համար  հավասար պատասխանատվություն կրում է ոչ միայն Թուրքիան, այլ նաև ռուսական ցարական, հետո էլ սովետական Ռուսաստանի կառավարությունները, որոնք 1915-21 թվականներին ամեն ինչ արեցին, որ ջարդերն անցնեն որքան հնարավոր է՝ մեծ ծավալով և որքան հնարավոր է՝ մեծ օգուտ բերեն Ռուսաստանին։ Այնպես որ, հայերը նույնիսկ Ցեղասպանությամբ լուրջ չեն զբաղվում. այն, ինչ մեզ մոտ կոչվում է Հայ Դատ, իրականում Ռուսաստանի դատն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում