Thursday, 11 06 2026
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու․ վարչապետ
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին
Որ իրենց թափ տան՝ ամենամեծ կտորն ականջն է մնալու և արդեն մնացել է․ վարչապետը՝ օլիգարխների մասին
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ վարչապետ
12:50
Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը
Եթե ՀԱՊԿ անդամները որոշեն ՀՀ-ին հեռացնել, ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն
Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
Վստահ եմ՝ առանց ընտրակաշառքի՝ եռագլուխներից ոչ մեկը ԱԺ անցելու շեմը չէր հաղթահարի․ վարչապետ
12:30
Թրամփը Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել 350 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնին
«Զվարթնոց» օդանավակայանը մեզ այլևս չի հերիքում․ ավիացիոն ոլորտում մեծ փոփոխություններ են սպասվում
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան
12:10
Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել

«Հայոց աշխարհ». Հիմնական գործընթացները՝ աշնանը

«Հայոց աշխարհ»-ը զրուցել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի հետ։ Թերթի հարցին, թե արդյոք համաներումը հաղթանակ է և մինչև արտահերթ ընտրություններ և իշխանություն կես քայլ է, Ա. Մարտիրոսյանը պատասխանել է. «Նայած ի՞նչ ես հասկանում հաղթանակ ասելով։ «Ժառանգության», որոշակիորեն նաև հասարակության համար հաղթանակը, կարծում եմ, որակական փոփոխությունն է կառավարման ամբողջ համակարգում, որի արդյունքում քաղաքացին դառնում է գործոն, քաղաքացու պահանջները բավարարվում են անհատական մակարդակով, ինչի շնորհիվ կանխվում է արտագաղթը։ Դժբախտաբար այդ ուղղությամբ իրականացվող քայլեր այս պահին չեմ տեսնում։ Չեմ բացառում, որ որոշակի շրջանակներում մասնակի՝ ոչ ամբողջական իշխանափոխություն լինի, և ՀԱԿ-ը դառնա իշխանության մաս։

Բայց դա չի նշանակում, թե կարելի է խոսել արմատական բարեփոխումների մասին՝ այն, ինչը ինձ, որպես «ռոմանտիկ» քաղաքական գործչի, հետաքրքրում է առաջին հերթին։ Երկրորդ՝ եթե այս քայլերը ՀԱԿ-ը համարում է իր հաղթանակը, սա ինձ համար առնվազն անհասկանալի է, որովհետև 2008թ. Ազատության հրապարակը բաց էր, մինչև մարտի 1-ը քաղբանտարկյալներ, ըստ էության, չկային «Մարտի 1»-ի բացահայտման խնդիր էլ ընդհանրապես գոյություն չուներ։ Այսինքն՝ վերադարձել ենք ի շրջանս յուր։ Եթե ելման կետին վերադառնալն ինչ-որ մեկի համար հաղթանակ է, մեզ համար, իհարկե, այդպես չէ։ Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, արտահերթ զարգացումներ այս պահին կարծես թե չեն նշմարվում»։ Անդրադառնալով կարծիքներին, թե ձևավորվել է հստակ արտահայտված երկու բևեռ՝ իշխանություն՝ ի դեմս կոալիցիոն եռյակի և ընդդիմություն՝ ի դեմս ՀԱԿ-ի, և այս դեպքում «Ժառանգության» տեղին քաղաքական խճանկարում, Ա. Մարտիրոսյանը պատասխանել է, որ համաձայն չէ այդ հարցադրմանը. «Քաղաքական կոնֆիգուրացիան կհստակեցվի ավելի ուշ, և դրանից հետո շատ դինամիկ զարգացումներ կլինեն։ Իշխանություն-ՀԱԿ երկխոսության արդյունքում ավելի մեծ դաշտ է ազատվում ընդդիմադիր ուժերի համագործակցության համար։ Հավանականություն եմ տեսնում, որ «Ժառանգությունը» հայտ կներկայացնի լինելու միջնորդ քաղաքական ուժ»։

Թերթի հարցին, թե կարելի՞ է ասել, որ վերադասավորումների գործընթացը հետաձգվում է մինչև աշուն, Մարտիրոսյանը պատասխանել է. «Այս ամառը կարող է քաղաքականապես ակտիվ լինել, քանի որ վերջինն է խորհրդարանական ընտրություններից առաջ: Որևէ մեկը չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել՝ սպասել աշնանային զարգացումներին: Ուստի հնարավոր է, որ ամռան ընթացքում էլ բավական էական տեղաշարժեր լինեն, բայց ամենայն հավանականությամբ հիմնական գործընթացները կծավալվեն աշնանը, որովհետև սեպտեմբերի 1-ից արդեն միանգամից մտնելու ենք նոր փուլ, երբ բոլոր քաղաքական ուժերը դինամիկ պայքար են սկսելու առավելագույն հասարակական աջակցություն ապահովելու համար»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում