ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հաստատել է, որ Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ փոխանակվել են նամակներով, և որ ինքը ցանկանում է օգտագործել Թեհրանի ներուժը՝ Սիրիայի խնդրի կարգավորման համար: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Օբաման նշել է, որ Իրանի ղեկավարությունը, ներկա իրավիճակից ելնելով, պետք է հետևություններ անի Իրանի միջուկային խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու վերաբերյալ: Նրա խոսքերով՝ «ուժ գործադրելու սպառնալիքի և դիվանագիտական ջանքերի համադրությունը օգնում են համաձայնության գալ» այս հարցում:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Իրանի ԱԳ նախարարությունը Սիրիա ամերիկյան զորքերի ներխուժման դեպքում ԱՄՆ-ին սպառնացել է «լուրջ հետևանքներով»:








































