Թայլանդի Լեյ շրջանում 19-ամյա ուսանողի նկարած տեսագրությունը մեծ սկանդալ է առաջացրել: Երիտասարդը տեսանկարել է, թե ինչպես է բուդդայական հոգևորականը հեռախոսով պոռնո դիտում ավտոբուսում, հայտնում է Bangkok Post-ը:
Ինչպես պատմել է ականատեսը` հոգևորականը խանգարել է ուղևորներին` նա նույնիսկ չի անջատել հեռախոսի ձայնը:
Համացանցում տեսանյութի հրապարակումից հետո նրա հեղինակին մեղադրել են այն բանում, որ այդ հոլովակը կեղծ է:
«Մեր երկրում բուդդայական հոգևորականները մեծ հեղինակություն են վայելում: Շատերը կարծում են, որ ես դրանով հատուկ ցանկացել եմ նրանց մրոտել»,- հայտնել է ուսանողը:








































