Իրանը ՄԱԿ-ի հետ պայմանագիր է ստորագրել Սիրիային հումանիտար օգնություն հատկացնելու մասին՝ հաղորդում է Associated Press-ը:
Հաղորդվում է, որ համաձայնագիրը ստորագրել են ՄԱԿ-ի հումանիտար օգնության հարցերով հանձնակատար Վալերի Ամոսը և Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը:
Բացի այդ, Իրանը խոստացել է նաև աջակցել սիրիացի փախստականներին, ովքեր ապաստանել են Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում:










































