Մեծ Բրիտանիան կարող է դուրս գալ Brexit-ի պայմանների վերաբերյալ բանակցություններից, եթե Բրյուսելը շարունակի պահանջել Լոնդոնից բազմամիլիարդանոց հաշվի մարում՝ ԵՄ-ում անդամակցության դադարեցման համար։ Այս մասին հայտարարել է Brexit-ի հարցով բրիտանացի նախարար Դևիդ Դևիսը The Sunday Times-ի հետ հարցազրույցում։
«Մենք պետք է պատրաստ լինենք դուրս գալուն։ Որոշակի հանգամանքներում, եթե դա պահանջվի, մենք պետք է ի զորու լինենք դա անել»,-ասել է նա։
Վարչապետ Թերեզա Մեյը մարտի 29-ին պաշտոնապես ծանուցել էր Բրյուսելին Brexit-ի ընթացակարգի գործարկման մասին, որի իրագործման վերաբերյալ բանակցությունները պետք է սկսվեն Մեծ Բրիտանիայում հունիսի 8-ին նշանակված համընդհանուր արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումից հետո։











































