Aquaponics Garden ակվարիումը ողջ տարին իր տիրոջը կապահովի կանաչով: Գլխավորը՝ չմոռանալ կերակրել անձնական «այգեպանին»՝ ակվարիումում ապրող ձկնիկին:
Կալիֆոռնիական Բերքլիի Alejandro Velez և Nikhil Arora համալսարանի ուսանողները նախ տարվեցին էկոմտահղացումներով բիզնես անելու գաղափարով, ապա սովորեցին սնկեր աճեցնել սուրճի նստվածքի վրա ու հիմնադրեցին Back to the Roots ընկերությունը:
Այժմ նրանք հանրությանը տեղեկացնում են իրենց 2-րդ հայտնագործության՝ Aquaponics Garden սենյակային ֆերմայի մասին:
Ըստ էության՝ դա ինքնամաքրվող ակվարիում է, որի վերևում հնարավոր է ողջ տարին, առանց ավելորդ ջանքերի, աճեցնել թարմ կանաչ՝ օրգանական օրեգանո, ռեհան, սպանախ և այլն:
Ձկների կենսագործունեության արդյունքները պարարտացնում են հողը, բույսերը՝ մաքրում օդը, որտեղ ապրում են ձկները: Տիրոջից պահանջվում է միայն կերակրել ձկնիկին ու հավաքել «բերքը»:










































