Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խորդի Ալբան ազդրի վնսավածք է ստացել Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 4-րդ տուրի շրջանակներում «Սևիլյա»-ի դեմ կայացած տնային խաղում: Այդ մասին տեղեկացնում է «կապտանռնագույններ»-ի պաշտոնական կայքը: Մոտ ժամանակներս խաղացողը բուժզննման կենթարկվի, որի արդյունքում պարզ կդառնան վերջինիս վերականգնման ժամկետները:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է «Բարսելոնա»-ի՝ 3:2 հաշվով տարած հաղթանակով: Ալբան ստիպված է եղել լքել խաղադաշտը հանդիպման 15-րդ րոպեին:
Այսպիսով՝ պաշտպանը կարող է բաց թողնել ՉԼ գավաթի խաղարկության խմբային փուլի մեկնարկային տուրի շրջանակներում սեպտեմբերի 18-ին «Այաքս»-ի դեմ կայանալիք հանդիպումը:








































