Ճապոնական ավտոարտադրող Suzuki-ն հայտարարել է ամերիկյան շուկայից 194 հազար ավտոմեքենա հետ կանչելու մասին, որոնք ունեն անվտանգության բարձիկների հետ կապված խնդիր:
Հետկանչման է ենթակա 2006-2011 թթ. արտաճանապարհային Grand Vitara ավտոմեքենան ու 2007-2011 թթ. SX4 մոդելների մինիկրոսովերներ:
Ինչպես բացատրել են Suzuki-ում, հետ կանչված մեքենաների վրա տեղադրված են անսարքություններ ունեցող տվիչներ, ինչի հետևանքով վթարի պահին անվտանգության բարձիկները կարող են չբացվել:





































