Միակ միջուկային ռեակտորը, որն այժմ շահագործվում է Ճապոնիայի կողմից, կիրակի օրը կդադարեցնի իր աշխատանքները՝ կանոնավոր ստուգումների համար: Այս մասին հաղորդում է NHK հեռուստաալիքը:
«Կանսայ Դենրեկու» ընկերությունը երեկոյան կնվազեցնի «Օի» ատոմային էլեկտրակայանի N4 ռեակտորի հզորությունը: Այն գտնվում է կենտրոնական Ճապոնիայում:
Այդ ռեակտորն էլեկտրաէներգիա չի արտադրի կեսգիշերին, իսկ երկուշաբթի օրը վաղ առավոտյան դրա աշխատանքները կդադարեցվեն:
Արդյունքում 14 տարիների ընթացքում Ճապոնիայում առաջին անգամ կդադարեցվի բոլոր 50 միջուկային ռեակտորների աշխատանքը:








































