«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը հայտարարել է Ազգային ժողովի՝ հունիսին կայանալիք ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին: Այդ մասին նա հայտարարել է TF-1 հեռուստաալիքով:
«Ես առանձնապես չէի երկմտում, ընդամենը սպասում էի, նախքան իմ որոշումը կհրապարակեի»,- ասել է նա:
«Ազգային ճակատ»-ի առաջնորդը պատգամավորական մանդատի համար կպայքարի Էնեն-Բոմոն քաղաքում: «Ես շատ ուժեղ զգայական կապ ունեմ հանքափորների այդ տարածաշրջանի հետ»,- իր ընտրությունն այսպես է մեկնաբանել նա:










































