Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի դպրոցների ֆինանսավորումը կրճատելու պլանների պատճառով երկրում մեծ թվով երեխաներ կարող են մնալ առանց դպրոցական անվճար ճաշի, հայտնում է Independent-ը:
Նշվում է, որ Մեյին պիտակավորել են որպես «լանչերի գող»` մինչև 11 տարեկան բոլոր երեխաների համար դպրոցական ստանդարտ լանչը անվճար նախաճաշով փոխարինելու նրա պլանների համար:
Ինչպես հայտնում է պարբերականը` նման որոշումը ընդունվել է երկրի Պահպանողական կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում:
Այդ գաղափարի քննադատները հայտարարում են, որ անվճար ճաշերը միլիոնավոր աղքատ ընտանիքների օգնում են նշանակալիորեն տնտեսել, միաժամանակ կառավարության համար ավելի էժան նախաճաշերը ընդգրկում են բավականին քիչ թվով աշակերտներ:







































