Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

«Կապիտալ». Համաներումն ընդունվել է ՀԱԿ-ի և միջազգային կառույցների ճնշման արդյունքում

Մայիսի 31-ի՝ ՀԱԿ-ի հանրահավաքից առաջ համաներման և դրա պատճառների ու արդյունքների մասին «Կապիտալը» զրուցել է ՀԱԿ-ի իրավական աջակցության կենտրոնի ղեկավար, ՀՀ Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի հետ: Անդրադառնալով նախագահի կողմից կիրառված համաներմանը` Գ. Ջհանգիրյանը նշել է. «Այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության 20-ամյակը, և  համաներման ակտի ընդունումը սպասելի ու տրամաբանական էր:

Բայց եթե այդպես է, ապա այն պետք է ընդունվեր սեպտեմբերի 21-ի նախօրյակին և ոչ թե մայիսի 28-ի: Ահա թե ինչու համոզված եմ, որ ընդունված համաներման հիմնական շարժառիթը Հայ ազգային կոնգրեսի թվով երրորդ` քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջի կատարումն էր: Առհասարակ, համաներման ակտի ընդունումը պետությունների պրակտիկայում մարդասիրական քայլ է, որը հիմնականում զուգակցվում է պետական տոների կամ այլ կարևորագույն իրադարձությունների հետ»: Թերթի հարցին, թե նմանատիպ ակտերը որքանով կարող են փոխել իրավիճակն իրավական ու քաղաքական դաշտում, Գ. Ջհանգիրյանը պատասխանել է. «Այն, որ համաներումն ընդունվել է ՀԱԿ-ի և միջազգային կառույցների ճնշման արդյունքում, ակնհայտ է: Իսկ ինչքանով է փոխվելու քաղաքական իրավիճակը համաներման արդյունքում՝ կառաջարկեմ մեզ հետ միասին արձանագրել Ազատության հրապարակում կայանալիք ՀԱԿ-ի  հանրահավաքում»:

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին և իշխանությունների այն պնդումներին, որ իրենց օրակարգում այդ հարցը չկա և չի լինելու, Գագիկ Ջհանգիրյանը ասել է. «Իշխանությունների օրակարգում չկար նաև Մարտի 1-ը բացահայտելու հարց։ Իշխանությունների օրակարգում չկար Ազատության հրապարակն ընդդիմության համար  բացելու հարց: Իշխանությունների օրակարգում չկար քաղբանտարկյալներին ազատ արձակելու հարց, և նրանք պնդում էին, որ բոլորը հանցագործներ են և պետք է իրենց պատիժը կրեն մինչև վերջ։ Այնպես որ, դրանք ընդամենը իշխանությունների հայտարարություններ են։

Ես կարծում եմ, որ այսօրվա հանրահավաքում, երբ մեր հայտնի քաղբանտարկյալները՝ Նիկոլը և Սասունը, ելույթ կունենան Ազատության հրապարակի հարթակից, ամենայն հավանականությամբ, մեր առաջնորդը կհայտարարի, որ մեր երեք պահանջները կատարված են, և մենք պատրաստ ենք երկխոսության։ Ես վստահ եմ, որ ի վերջո համաժողովրդական ճնշման արդյունքում  իշխանությունները կգնան արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների։ Պետք է նշեմ, որ արտահերթ ընտրություններն ընդդիմության համար, որպես քաղաքական պայքարի հանգրվան, կարևոր են, սակայն այն կարևոր է նաև իշխանության համար, քանի որ այսօր վտանգված է Հայաստանի և Ղարաբաղի ապագան։ Ես չեմ կարծում, որ այս իշխանություններն ունակ են լուծելու երկրի առջև ծառացած քաղաքական ու տնտեսական մարտահրավերներից որևէ մեկը, ինչի ականատեսն ենք եղել անցած երեք տարիներին: Ուստի կարծում եմ, որ պարտադրված են լինելու գնալ արտահերթ ընտրությունների, և որքան շուտ, այնքան լավ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում