ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին գոհ է «Եվրո-2016»-ի կազմակերպման աշխատանքներից: Ինչպես գիտեք, մրցաշարը կայանալու է Ֆրանսիայում:
Պլատինին վստահ է, որ մրցաշարը հաջող է անցնելու:
«Գոհ ենք «Եվրո-2016»-ի նախապատրաստական փուլի տեմպերից: Այո, դեռ շատ աշխատանք կա կատարելու, բայց արդեն իսկ լուրջ առաջընթաց կա այդ առումով:
Կասկած չունեմ, որ այդ մրցաշարը հաջողությամբ է պսակվելու: Մենք ճիշտ ուղու վրա ենք»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Պլատինիի խոսքերը:








































