Եգիպտոսում դատարանը, որը քննում է երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի հավանական մասնակցությունը ցուցարարների մահվան գործում, հոկտեմբերին կլսի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ցուցմունքները: Այս մասին հաղորդում է Interfax-ը` վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները:
Դատալսումները տեղի կունենան հոկտեմբերի 19-21-ին: Լրագրողներին թույլ չեն տա մասնակցել դրանց:
Դատարանը քննում է 2011թ. բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարների մահվան գործով կայացրած դատավճռի բողոքարկումը: Ի սկզբանե Մուբարաքն այս գործով մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել ցմահ ազատազրկման:






































