«Քվեարկել եմ հանուն արդյունավետ պառլամենտարիզմի զարգացման, որպեսզի պառլամենտն, իսկապես կենսունակ մարմին դառնա: Պառլամենտում էլ լուրջ պրոբլեմներ կան: Ես քվեարկել եմ, որպեսզի փոփոխություն լինի»: Այս մասին, այսօր՝ մայիսի 18-ին, ԱԺ-ում խորհրդարանի նախագահի ընտրությունների քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Հարցին, թե ինչո՞ւ իրենց դաշինքը չի առաջադրել թեկնածու, Մ.Մելքումյանը պատասխանեց, որ իրենք այդպես են որոշել և տարօրինակ չէ, որ ԱԺ երկրորդ ամենամեծ խմբակցությունը թեկնածու չի առաջադրել. «Միշտ էլ թեկնածություններ կան, բայց մենք շատ իրատեսական ենք գնահատում իրավճակը և ռեալ քայլեր պետք է անենք: Սա քաղաքական որոշում է: Ինքնանպատակ չպետք է լինի առաջադրվելը… Որոշումն այնպիսին է, որ ամեն մեկն ազատ է քվեարկության մեջ»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































