ԱՄՆ-ի բնակչության ¾-ը կողմ է սիրիական հարցի դիվանագիտական, այլ ոչ թե ռազմական լուծմանը: Ինչպես հաղորդում է Interfax-ը, այս մասին վկայում են Ipsos ընկերության կատարած հարցման արդյունքները:
Հարցման մասնակիցները հայտարարել են, որ աջակցում են միջազգային վերահսկողությամբ սիրիական քիմիական զենքի ոչնչացման գաղափարին: Միևնույն ժամանակ, հարցման մասնակիցների 25%-ը հայտարարել է, որ կողմ է Սիրիային հարվածելու գաղափարին:
Ինչպես տեղեկացրել էինք, հարցմամբ նաև պարզվել էր, որ ամերիկացիների 65%-ի կարծիքով` Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններն իրենց չեն վերաբերում:
Միևնույն ժամանակ, The Washington Post-ի և ABC-ի անցկացրած հարցումը ցույց է տվել, որ տաս ամերիկացիներից վեցն աջակցում է Սիրիայի հանդեպ ԱՄՆ նախագահի կուրսին:







































