Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին Կաննի 70-րդ կինոփառատոնի մասնակիցներին զարմացրել է կրքոտ համբույրով, որը պարգևել է դերասան Ալեքս Լուցին:
Համացանցում հրապարակվել են այդ հիշարժան պահի լուսանկարները և հոլովակը: Դերասանները համբուրվել են Փառատոնների և կոնգրեսների պալատի բեմի վրա:
52-ամյա դերասանուհին շլացուցիչ տեսք է ունեցել, նա կրել է սև, կիսաթափանցիկ, էլեգանտ զգեստ:






















































