Իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիին «Օսկար» են հանձնել Կաննի կինոփառատոնում, հաղորդում է Entertainment Weekly-ն:
2017թ. փետրվարին Ֆարհադիի «Վաճառականը» (The Salesman) ֆիլմն արժանացել էր «Օսկարի» «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում: Ֆարհադին չէր ժամանել Հոլիվուդ, քանի որ այդ ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որը արգելում էր Իրանի քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ:
Կաննի կինոփառատոնին Ամերիկյան կինեմատոգրաֆիստների ակադեմիայի ներկայացուցիչը մրցանակը հանձնել է Ֆարհադիին և ֆիլմի պրոդյուսերին:











































