Անկարան իրավունք կվերապահի իրեն միակողմանի կարգով պատասխան միջոցներ կիրառել սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերի (YPG) դեմ, եթե վերջիններս հարձակում գործեն: Ինչպես հաղորդում է Sabah թերթը, այս մասին Էրդողանը հայտարարել է ամփոփելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման արդյունքները:
«Մենք նրանց (ԱՄՆ) հստակ հետևյալն ենք ասել. եթե YPG-ի կողմից հարձակումներ լինեն Թուրքիայի դեմ, մենք կգործենք առանց ոչ մեկի հարցնելու»,-ասել է Էրդողանը թուրք լրագրողների հետ հանդիպմանը:
Նրա խոսքով՝ Թուրքիան չի մասնակցի ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումից սիրիական Ռաքքա քաղաքի ազատագրման օպերացիային, քանի որ Միացյալ Նահանգները որոշել է, որ գործողությանը մասնակցելու է նաև YPG խմբավորումը: «Մենք ասել ենք նրանց, որ չենք դիտարկում համագործակցություն ահաբեկչական խմբավորման հետ… Կարծում եմ, որ Միացյալ Նահահնգները կծեծի մեր դուռը Սիրիայի հարցով»,-հավելել է Էրդողանը:











































