Այսօր տեղի է ունեցել «Ծառուկյան» դաշինքի նիստ, որոշվել են դաշինքից ԱԺ փոխնախագահի թեկնածուն, և որոշվել է խմբակցության ղեկավարի անունը:
Նույն դաշինքի անդամ Արարատ Զուրաբյանը ԲՀԿ գրասենյակից դուրս գալուց հետո խորհրդակցության ժամանակ քննարկված հարցերի մասին մանրամասներ չհայտնեց. «Վաղը կլինի ԱԺ առաջին նիստը: Ամեն ինչին ականատես կլինեք, կտեղեկանաք:
Այսօր խմբակցությունը քննարկում է իրականացրել, որոշումներ է կայացրել, կարծում եմ՝ խմբակցության պատասխանատու որևէ անհատ կպատասխանի ձեր հարցերին: Ես վաղը կլինեմ ԱԺ-ում»։
Մանրամասները՝ տեսանյութում:










































