Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պետք է չեղարկեի ռուսական կայքերի արգելափակումը: Կազմակերպության հայտարարության համաձայն՝ Պորոշենկոն պետք է միջոցներ ձեռնարկի Ուկրաինայում խոսքի ազատության և տեղեկատվության պաշտպանության համար:
«Մեկ քայլով Պյոտր Պորոշենկոն սարսափելի հարված է հասցնում Ուկրաինայում խոսքի ազատությանը: Եվրամիությունը և Ուկրաինայի միջազգային մյուս գործընկերները պետք է կոչ անեն չեղարկել ռուսական կայքերի արգելափակումը: Պորոշենկոն կարող է փորձել հիմնավորել այս քայլը, բայց դա ցինիկ հարձակում է տեղեկատվության իրավունքի վրա, որը կազդի միլիոնավոր ուկրաինացիների, նրանց անձնական և մասնագիտական կյանքի վրա»,-ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Ուկրաինան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ, որի շրջանակներում երկրի տարածքում արգելվել են մի շարք ռուսական կայքեր, այդ թվում՝ Odnoklassniki, Vkontakte, Yandex:










































