Այսօր Հունաստանում համընդհանուր՝ 24-ժամյա գործադուլ կանցկացվի՝ ի նշան «գոտիների ձգման քաղաքականության» շարունակման։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Չի աշխատի հանրային տրանսպորտի մի մասը, հիվանդանոցները, պետական և մունիցիպալ հաստատությունները, կդադարեցվի երկաթուղային և ծովային հաղորդակցությունը։ Օդանավակայանները 4 ժամով փակ կլինեն դիսպետչերների գործադուլի պատճառով։
Գործադուլի անցկացումը կապված է մայիսի 18-ին խորհրդարանում նշանակված օրինագծի քվեարկության հետ, որը նախատեսում է 2019 թվականից կենսաթոշակների, աշխատավարձերի կրճատում, հարկերի բարձրացում և էներգետիկ բարեփոխում։








































