Ցանցահենները կոտրել են Վաշինգտոնի «Յունիոն սթեյշն» երկաթուղային կայարանի տեղեկատվական էլեկտրոնային վահանակն ու պոռնո հոլովակներ հեռարձակել։ Այս մասին հայտնում է Fox News-ը։
Ինչպես նշվում է՝ կոտրման են ենթարկվել տեղեկատվական նոր վահանակները, որոնք տեղադրվել էին սննդի գոտու մոտ։ Արագ սննդի հաստատություններից մեկի աշխատակիցը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել օրվա ընթացքում երկու անգամ։
Վահանակներն անջատվել են։ Ներկայում իշխանությունները փորձում են պարզել, թե ինչպես կարող էին ցանցահենները հասանելիություն ստանալ էկրանին։






































