Հայտնի ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթին մեղադրել են հուլիսին Լոս Անջելեսի օդանավակայանում լուսանկարչի վրա հարձակվելու և նրա տեսախցիկը խլելու փորձի մեջ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Եթե երաժշտի մեղքն ապացուցվի, նրան սպառնում է առավելագույն պատիժ՝ 6 ամսվա ազատազրկում:
Երգչի դեմ ավելի լուրջ մեղադրանքներ չեն ներկայացվել, քանի որ լուսանկարիչն աննշան վնասվածքներ է ստացել:
36-ամյա Ուեսթը արժանացել է բազմաթիվ երաժշտական մրցանակների, այդ թվում՝ 12 «Գրեմմի»-ի:











































