Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին երեքշաբթի օրը կրկին հայտարարել է, որ չի տեսնում ԵՄ ռազմական դերը Սիրիայում, հայտնում է RIA Novosti-ն:
«Ես խորապես համոզված եմ, որ այն, որ մենք չենք հանդիսանում ռազմական խաղացող Սիրիայում, քաղաքականապես մեզ ավելի ուժեղ է դարձնում ճգնաժամի կարգավորման համատեքստում: Հենց դրա համար, որ մենք չենք մասնակցում երկրի կործանմանը: Ամբողջ պատերազմի ընթացքում մենք գտնվում ենք Սիրիայի բնակչության կողքին՝ որպես գլխավոր հումանիտար դոնոր: Հենց այդ պատճառով մենք պետք է խաղանք ավելի ուժեղ դեր նրանում, ինչ վերաբերվում է կարգավորման քաղաքական միջնորդությանը»,- ասել է նա, ելույթ ունենալով Եվրախորհրդարանի նիստում՝ Ստրասբուրգում:
Մոգերինին հայտարարել է ԵՄ աջակցության մասին Ժնևում և Աստանայում խաղաղ բանակցություններին, որոնց ընթացքը նա երեքշաբթի հեռախոսով քննարկել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրայի հետ:










































