Տալլինի քաղաքապետ Էդգար Սավիսաարի հարցազրույցին, որը հեռարձակվում էր տեղի հեռուստատեսությամբ, այսպես ասած, «խառնվել են» նրա քաղաքական մրցակիցները: Այս մասին հաղորդում է DELFI-ն:
Հարցազրույցի ընթացքում, որը ձայնագրվում էր հեռուստատեսության 4-րդ հարկում, պատուհանի մոտ մինի ուղղաթիռ է երևացել, որին ամրացված՝ IRL կուսակցության քարոզարշավի պաստառը Սավիսաարին մեղադրել է կոռուպցիայի մեջ։
Տալլինի հեռուսատեսության ղեկավարությունը կատարվածի մեջ մեղադրում է IRL կուսակցության՝ քաղաքապետի թեկնածու Էրիկ Նիհլեյ Քրոսին: Հեռուստատեսության տնօրեն Տոոմաս Լեպպը նրա նախընտրական քարոզարշավը համարել է «մանկական և մրցակիցներին վիրավորող»:
Սավիսաարն էլ, իր հերթին, հայտարարել է, որ իր մրցակիցն ընտրություններում հաղթելու շանսեր չունի և փորձում է իր անձի վրա ուշադրություն հրավիրել:








































