Որոնողական հսկա Google-ը դուրս է գալիս նոր ոլորտ՝ ստանալով Հարվարդի ու Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանների օգնությունը։ Այն պատրաստվում է թողարկել MOOC.org նախագիծը: Այդ կայքում բոլոր ցանկացողները կարող են ուսուցում անցնել խոշոր համալսարանների առցանց-կուրսերով:
MOOC.org-ն ակադեմիական կրթություն է տրամադրելու: Սակայն պլատֆորմը բաց է լինելու: Համալսարանները, ընկերությունները, ոչ կոմերցիոն կազմակերպությունները և մասնավոր հեղինակները կարող են մշակել ու տեղադրել սեփական առցանց-կուրսերը: Մասնակցության հայտերն արդեն հնարավոր է ուղարկել:
Ներկա դրությամբ ռեսուրսը դեռ չի գործում, սակայն կայքում հրապարակված է թողարկման ամսաթիվը՝ 2014 թ. կեսերին: