Եգիպտոսը սիրիական հակամարտության կողմերից ոչ մեկին չի աջակցում և հանդես է գալիս այդ խնդրի քաղաքական լուծման օգտին։ Այս մասին «Ժնև-2» համաժողովի ժամանակ հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Նաբիլ Ֆահմին:
Ֆահմիի խոսքերով՝ Կահիրեի արտաքին քաղաքականությունը ենթարկվել է զգալի փոփոխությունների ու դադարել է լինել գաղափարականացված։
Եգիպտոսի համար միակ գաղափարախոսությունը, ըստ նախարարի, «ազգային հետաքրքրություններն են՝ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում»:










































