«Փրկենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության կազմակերպած ակցիան այսօր ավարտվեց միջադեպով: «Փակ շուկայից» դեպի Մաշտոցի պուրակ տանող ճանապարհին ակտիվիստ ձևացող մեկը չի վերադարձրել դրոշը, այն դրել է մեքենան և հեռացել: Նախաձեռնության անդամ Գևորգ Սաֆարյանն «Առաջին լրատվական»-ին ասաց, որ հենց սկզբից այդ անձը եղել է իրենց մեջ, դրոշ ու գլխարկ է վերցրել, ողջ ակցիային մասնակցել է, իսկ հետո չի վերադարձրել դրոշը, ընդհակառակը՝ այն տարել է իր աչքի առաջից:
Տեղում էին նաև ոստիկանները, ովքեր, ծանոթանալով դեպքի մանրամասներին, խոստացան, որ սադրիչը կգտնվի, իսկ դրոշը կվերադարձնեն տերերին:









































