Չեխիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ժամանակավորապես կստանձնի Յոզեֆ Պեշիցեն:
63-ամյա մասնագետը, ով նախկինում Միխալ Բիլեկի օգնականն էր, որ կղեկավարի թիմը Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի վերջին երկու խաղերում, որոնցում Չեխիան մրցելու է Մալթայի ու Բուլղարիայի դեմ: Պեշիցեի առաջ առաջադրանք է դրվել այդ խաղերում 6 միավոր վաստակել:
Հիշեցնենք, որ Միխալ Բիլեկը Հայաստանի ու Իտալիայի հավաքականներից կրած երկու անընդմեջ պարտություններից հետո որոշեց լքել թիմի ղեկը: Այդ պարտություններից հետո Չեխիան զրկվեց Մունդիալին մասնակցելու շանսերից:









































