Sunday, 21 06 2026
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից

«Oracle»-ի մուտքը հայկական շուկա կխթանի նորարական տարբեր ծրագրերի իրականացմանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող ամերիկյան «Oracle» ընկերության ավագ փոխնախագահ Ալեն Բլանի գլխավորած պատվիրակությանը:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորոտը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից մեկն է: Այս բնագավառում տարեկան արձանագրվում է 15-20 տոկոս տնտեսական աճ: Ողջունում ենք «Oracle»-ի հետ ձևավորվելիք համագործակցությունը և վստահ ենք, որ երկկողմ փոխգործակցությունը նոր թափ կհաղորդի մեր երկրում ՏՏ ոլորտի հետագա զարգացմանը»,- ասել է վարչապետը:

ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են հայկական կողմի և ամերիկյան ընկերության միջև նորարարության, գիտական և տեխնոլոգիական հետազոտությունների ոլորտում երկարաժամկետ համագործակցության հաստատմանը, ինչպես նաև ՀՀ շուկայում «Oracle»-ի նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կիրառմանն առնչվող հարցեր:

Ալեն Բլանը վստահություն է հայտնել, որ ամերիկյան ընկերության մուտքը հայկական շուկա հաջողությամբ կիրականացվի, ինչն իր հերթին կխթանի նորարական տարբեր ծրագրերի իրականացմանը:

Այնուհետև ՀՀ վարչապետի ներկայությամբ ՀՀ կառավարության և «Oracle» ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը և «Oracle» ընկերության ավագ փոխնախագահ Ալեն Բլանը:

Հուշագրով նախատեսվում է աջակցություն Հայաստանում ՏՏ հմտությունների զարգացմանը` «Oracle»-ի կրթական ծրագրի շրջանակներում, պետական մարմիններում «Oracle»-ի լուծումների կիրառման գնահատում և ընդլայնում, ՀՀ-ում ամերիկյան ընկերության գերազանցության կենտրոնի հիմնում և այլն:
Հայկական կողմի և «Oracle»-ի միջև համագործակցության պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս 2012թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ամերիկյան ընկերության ղեկավարների միջև Ֆրանկֆուրտում կայացած հանդիպման ժամանակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում