Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալ»-ի գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլի տրանսֆերի ձեռքբերման փաստը:
Մասնագետը նշել է, որ այդ տրանսֆերն ուղիղ կապ ունի Գարեթ Բեյլի` «արքայական ակումբ» տեղափոխության հետ:
«Կարծում եմ, որ Օզիլի` «Արսենալ» տեղափոխությունը կապված է Գարեթ Բեյլի` «Ռեալ» տեղափոխության հետ: Ինձ հայտնի չէ, որքանով է տուժել այդ ակումբի ֆինանսական վիճակը: Հնարավոր է, «արքայական ակումբ»-ի ղեկավարներն, իսկապես, պետք է որևէ մի ֆուտբոլիստ բաց թողնեին` նրա տրանսֆերի դիմաց որոշակի գումար ստանալու նպատակով: Ամեն դեպքում, զարմացա, երբ «Ռեալ»-ը թույլատրեց Օզիլին «Արսենալ» տեղափոխվել»,- ասել է Վենգերը:







































