Ստացիր գումար՝ գաղափարի համար: Հենց այս սկզբունքով Awesome Foundation-ը դրամաշնորհներ է տրամադրում: Հիմնադրամը ստեղծվել է 4 տարի առաջ՝ ԱՄՆ Բոսթոն քաղաքում մի խումբ երիտասարդների կողմից: 1000 դոլարի չափով դրամաշնորհներ ստանալու համար պետք է ուղղակի ունենալ հետաքրքիր և իրականանալի գաղափարներ:
Հիմնադրամի աշխատանքի սկզբունքը շատ պարզ է. հիմնադրամի մասնակիցների կամ հոգաբորձուների կողմից հավաքվում է համապատասխան գումարը և ընտրվում հաղթող գաղափարը, որի հեղինակին էլ տրամադրվում է դրամաշնորհը:
Awesome Foundation-ն ունի 79 մասնաճյուղ, որոնցից մեկը Երևանում է: Այս պահին ամբողջ աշխարհում արդեն տրամադրել է 665 դրամաշնորհ: Հայաստանում այժմ մրցույթ է հայտարարված:







































