«Ռոմա»-ի ղեկավարությունն ու թիմի ավագ Ֆրանչեսկո Տոտին համաձայնության են հասել ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետի երկարաձգման շուրջ: Նշվում է, որ նոր պայմանագիրը կստորագրվի ընթացիկ ամսվա վերջին օրերին:
Տոտիի նոր պայմանագիրը մինչև 2016 թվականը ժամկետ ունի: Այդպիսով` ֆուտբոլիստը թիմի կազմում հանդես կգա մինչև 40 տարեկանը:
Ֆուտբոլիստի աշխատավարձը տարեկան շուրջ 3.2 մլն եվրո կկազմի: Ակումբի կազմում Տոտին մեկնարկել է շուրջ 20 տարի առաջ` 1993 թվականի մարտի 28-ին:








































