Հայաստանում ամենասկզբունքային քաղաքական ուժը միանշանակ մատնանշել չի կարելի: Սեպտեմբերի 13-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հարցը հռետորական որակեց: «Դա կախված է նրանից, թե որ տեսանկյունից ես մոտենում հարցին. այստեղ քաղաքական ուժերի սկզբունքայնություն չկա: Սկզբունքային չեն այն ուժերը, որոնք մի դիրքում մի բան են անում և գաղտնի են անում, նրանք, որոնք հրապարակավ ասում, խոսում են իրենց ուղղության մասին, սկզբունքային են»,- ասաց նա՝ հավելելով, որ ՕԵԿ-ը սկզբունքային ուժ է: Հարցին՝ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը ե՞րբ հասկացավ, որ ՄՄ Հայաստանի անդամակցությունը ճիշտ որոշում է, Բիշարյանն արձագանքեց. «Այդ հարցին ես կոռեկտ չեմ պատասխանելու համար»: Նա տեղեկացրեց, որ երկրի նախագահը մշտապես այդ հարցը քննարկել է, այս մասին արտահայտվել է նաև Արթուր Բաղդասարյանը: Արթուր Բաղդասարյան-Շտեֆան Ֆյուլե հանդիպում կայացել է թե ոչ՝ Բիշարյանը խորհուրդ տվեց հարցնել Ֆյուլեին:
ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը նշեց, որ մարդուն գոյատևման համար անհրաժեշտ է նախ՝ թթվածին, ջուր, հետո՝ սնունդ: «Մենք կողմնակից ենք և ամեն ինչ անելու ենք, որ բալանսավորված հարաբերություններ հաստատենք ի շահ մեր երկրի և մեր զավակների ապագայի, հարաբերությունները խորացնելով բոլոր երկրների հետ, ոչ թե մեկ երկրի հետ՝ մեկ այլ երկրի հետ հարաբերությունների հաշվին»,- ասաց նա:








































