Monday, 20 05 2024
«Խորապես վշտացած եմ իմ եղբայր Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ»․ Էրդողան
23:54
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնումները ղեկավարող ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է պատահարի ճշգրիտ վայրը պարզելու մասին. ԶԼՄ
23:45
Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել
23:30
Ռուսաստանը հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին տեղեկատվությանը
23:15
Խամենեին հույս է հայտնել, որ Ռայիսին և նրան ուղեկցողները ողջ են
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
22:45
Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին
Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին
Վա բանկ են գնում. եթե շարժումը հաջողության չհասնի, կարող են դիմել սադրանքի
Այլ տնտեսությունների ուժը պետք է բերել Հայաստան. այստեղ եմ նպաստելու այդ ծրագրերին
21:45
Իրանի փրկարարները պարզել են նախագահ Ռայիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը
Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին պետք է այցելեր Հայաստան
Ադրբեջանին տարածաշրջանի լիդերի դեր տվել է Մոսկվան
Ադրբեջանը ռուսաստանյան տարածք է
Ալիևի հայտարարությունը՝ Ռայիսիի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Կիրանց է վերադառնում
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են
19:30
Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. Տոկաև
19:15
Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է
19:00
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
18:45
Ռուս-աֆղանական առևտրաշրջանառությունը աճել է 500%-ով
18:30
Նախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարար
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում
Էրդողանը փորձում է միաժամանակ չորս աթոռի վրա նստել. պոկեր խաղացող է
17:50
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
Հոգևորականի քաղաքական հայտը քաղաքական համակարգի վախճանի նշան է
Գազայում հարյուրավոր մարդիկ չեն կարողանում բուժման մեկնել Իսրայելի կողմից երկու անցակետի փակման պատճառով. ԶԼՄ

Ի՞նչ էր ուզում «Դինո Գոլդը» և ի՞նչ ստացավ

Համահայկական բնապահպանական ճակատը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Կապանում գործող կանադական «Դինո Գոլդ մայնինգ» հանքարդյունաբերող ընկերության ներկայացրած դատական հայցը բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսեսյանի դեմ ավելի քան 6 ամիս մնաց հանրության ուշադրության կենտրոնում: Այս քայլով ընկերությունը փորձեց ստիպել, որպեսզի ակտիվիստը հրապարակայնորեն հերքի զրպարտություն համարվող փաստացի տվյալները, վճարի մեկ դրամ փոխհատուցում և դատական ծախսերը: Բանն այն է, որ 2012թ. դեկտեմբերին ԱՄՆ-ում կայացած իր ելույթներից մեկում Եղիան բարձրաձայնել էր աշխատողների հանդեպ կատարված ոտնձգությունների` մասնավորապես էլեկտրաշոկի կիրառման մասին: 

 Հիշեցնենք, որ դեռևս 2010-2011թթ հայկական մամուլում բազմիցս գրվել և խոսվել է էլեկտրաշոկի մասին, երբ ընկերության աշխատակիցները բազմաթիվ գործադուլներ էին անում իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար: Սակայն ընկերությունն այդ ողջ ընթացքում չի պահանջել ոչ մեկից հերքել այդ տեղեկությունները, այլ միայն բավարարվել է գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետտային և նրա կնոջը աշխատանքից հեռացնելով: Մինչև վերջերս Դինո Գոլդը հերքում էր, որ այդ հեռացումը կապված է էլեկտրաշոկերի պատմության հետ, սակայն Ֆալետտաների վերջին հարցազրույցից պարզվեց հակառակը, իսկ ընկերության իրավաբանն էլ հրապարակավ անկեղծացավ` հետաքրքիր բացահայտումներ անելով Ֆալետտաների կողմից աշխատողների իրավունքները տարիներով բռնաբարելու մասին:

 Դատական այս գործընթացն առաջացրեց մեծ հանրային հետաքրքրություն թե´ Հայաստանում, թե´ Հայաստանի սահմաններից դուրս: Ամիսներ տևած դատավարության ընթացքում հանրության ավելի լայն շերտեր տեղեկացան, որ մարդկանց իրավունքների, նրանց անվտանգության ու առողջության, բնապահպանական նորմերի պահպանման, սոցիալական ծրագրերի մասին խոսող ընկերությունն իրականում, բազմիցս խախտել է իր աշխատակիցների իրավունքները, մի շարք վթարների պատճառով անդառնալի վնաս է հասցրել բնությանն ու շրջակա միջավայրին, իր գործունեությամբ լրջորեն վտանգել է մարդկանց առողջությունը, ավելին` հանքավայրում աշխատանքի ժամանակ գրանցվել է մահվան առնվազն 6 դեպք: Այսօր արդեն առավել ակնհայտ է, որ հանքարդյունաբերական ընկերությունների կողմից հռչակած արժեքների և նրանց փաստացի գործունեության միջև շատ հաճախ լուրջ հակասություններ կան: Դատարանն արդեն հրապարակել է իր որոշումը` ընկերության հայցը բավարարելով միայն մասնակի` Եղիա Ներսեսյանը պարտավորվում է վճարել ընկերության պահանջած 1 ՀՀ դրամը և պետական տուրքը` 1500 ՀՀ դրամ: Մյուս երկու կետերով դատական հայցը մերժվեց` ակտիվիստը չի պարտավորվում հրապարակային հերքել իր խոսքերը և չի փոխհատուցելու հայցվոր կողմի դատական ծախսերը:

 Միայն ակտիվիստական ներուժով այս գործընթացին մասնակցելը կլիներ բավական բարդ, եթե ոչ` անհնար: Այս հարցում անգնահատելի օգնություն ցուցաբերեցին փաստաբաններ Տիգրան Եգորյանը և Լուսինե Հակոբյանը, ովքեր ամբողջ ընթացքում օժանդակեցին մեզ իրենց ներկայությամբ և մասնագիտական խորհրդատվությամբ: Ամիսներ շարունակ դատական բոլոր նիստերին բնապահպան-ակտիվիստին իրենց ներկայությամբ աջակցեցին նաև բազմաթիվ քաղաքացիներ: Սա խոսուն վկայությունն է այն բանի, որ հանրությունն այսօր ավելի աչալուրջ է, ավելի մտահոգ է բնապահպանական խնդիրներով, ունի ավելի բարձր էկոգիտակցություն, ինչը վկայում է, որ հանքարդյունաբերական ոլորտի հանրային վերահսկողությունը շարունակելու է ավելի մեծ թափ ստանալ:

 Հայաստանի բազմաթիվ գյուղերում և քաղաքներում հանքավայրերում աշխատելը դարձել է ապրուստի միակ միջոցը, իսկ տնտեսության այլընտրանքային ճյուղերը ընդհանրապես չեն խրախուսվում, ինչի պատճառով մարդիկ հիմնականում համակերպվում են ստեղծված իրաիճակի հետ` հրաժարվելով բարձրաձայնել իրենց ոտնահարված իրավունքների մասին` հանուն հանապազօրյա հացի: Դրա հետ միասին շարունակում է իշխող մնալ վախի և անարդարության մթնոլորտը:

 Թեև հանքարդյունաբերական ոլորտը դեռևս մնում է փակ ու անհրաժեշտ չափով չլուսաբանված, սակայն փաստ է, որ աստիճանաբար պատռվում է հանքարդյունաբերական ընկերությունների դիմակը: Ինչպես Դինո Գոլդի իմիջը հավասարվեց զրոյի` ընկերությանը ստիպելով նույնիսկ անվանափոխվել` դառնալով «Դանդի Փրեշըզ Մեթալզ Կապան», այնպես էլ հերթը հասնելու է ապօրինություններ գործած բոլոր մյուս հանքարդյունաբերողներին, որոնք նորանոր բացահայտումների արդյունքում փորձելու են «փրկել» իրենց հեղինակությունն ու անունը: Մենք շարունակելու ենք մեր պայքարը և հանրային հետաքննությունը` ջրի երես դուրս բերելու այն ամենն, ինչ շարունակաբար փորձ է արվել թաքցնել՝ բնությանն ու մարդկանց առողջությանը հասցվող անդառնալի վնասները, բնական ռեսուրսների անխնա շահագործումը, աշխատողների իրավունքների ոտնահարման դեպքերը, ապօրինությունները, մահվան դեպքերը… Խոշորացույցի տակ ենք պահելու նաև պետական մարմինների աշխատանքը` ստիպելով, որ հանքարդյունաբերական ոլորտը դառնա վերահսկելի, իսկ հանքավայրերը` շահագործվելու դեպքում, ծառայեն ոչ թե մասնավոր ընկերությունների, այլ պետության ու ժողովրդի շահերին:

 Հանքարդյունաբերողները կարող են նորից դատական գործեր հարուցել և փորձեն լռեցնել բնապահպանների ձայնը: Սակայն մենք հիշեցնում ենք, որ բոլոր այն ընկերությունները, որոնց գործունեության արդյունքում կվնասվի մեր բնությունը, կվտանգվի ՀՀ քաղաքացիների առողջությունն ու կյանքը և հարցականի տակ կդրվի նրանց անվտանգությունը, կարժանանան հանրության խորը անվստահությանը, կվարկաբեկեն իրենց գործարար անունն ու համբավը, իսկ մեղավորներն ի վերջո կենթարկվեն պատասխանատվության»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում