ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանել՝ կապված Կոլորադո նահանգն իր տիրապետության տակ առած ուժգին ջրհեղեղի հետ, որտեղ տարերային աղետի զոհ է դարձել 3 մարդ: Նրանցից մեկը մահացել է Ջեյմսթաուն բնակավայրում տան փլուզման հետևանքով, երկրորդը՝ Կոլորադո Սպրինգսում, իսկ մյուսը՝ Բոուլդեր քաղաքում մի կնոջ փրկելու փորձի ժամանակ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ջրհեղեղն առաջացել է տեղատարափ անձրևների պատճառով, որոնք պատուհասել են նահանգի կենտրոնական հատվածին:
Արտակարգ իրավիճակի ռեժիմը թույլ կտա արտակարգ իրավիճակների տեղի վարչությանը՝ դաշնային օգնություն ստանալ ջրհեղեղի դեմ պայքարի համար:









































