ԱՄՆ-ում սեպտեմբերի 12-ին մահացել է Ռեյ Դոլբին՝ ծավալային հնչողության ու աղմուկի ճնշման տեխնոլոգիայի հիմնադիրը՝ ասվում է նրա հիմնադրած Dolby Laboratories ընկերության հայտարարության մեջ:
Դոլբին մահացել է Սան Ֆրանցիսկոյի իր տանը՝ 80 տարեկանում: Ընկերության հաղորդմամբ՝ նա կյանքի վերջին տարիներին տառապել է Ալցհեյմերի հիվանդությամբ, իսկ 2013թ. հուլիսին նրա մոտ ախտորոշվել էր սուր լեյկոզ:
Նրա Dolby Stereo տեխնոլոգիան կինոթատրոններում սկսեց լայն տարածում ստանալ «Աստղային պատերազմներ» ֆիլմի շնորհանդեսից հետո: Ավելի ուշ Dolby Stereo տեխնոլոգիան մոդեռնիզացվեց մինչև Dolby Surround, Dolby Pro Logic, Dolby Digital 5.1.: Վերջին մշակումը դարձավ Dolby Digital EX-ը:
1990-ականներին Dolby տեխնոլոգիայի հիման վրա մշակվեցին տնային համակարգեր՝ THX Home, THX Surround EX և THX Ultra:











































