Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթեր էր կազմակերպել քաղաքապետի ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբներից մեկի մոտից և նշել է, որ հավանաբար ներսում կան քվեաթերթիկներ, փող և ընտրողների ցուցակներ: Նա պահանջել էր, որ իրավապահ մարմինները դա ընդունեն որպես հաղորդում և ներկայանան շտաբ՝ դուռը բացելու և լուրերի իսկությունն ստուգելու:
Իրավապահ մարմինները ընդունել են հաղորդումը և ներկայացել են տվյալ շտաբի տարածք: Այստեղ էր նաև այն տարածքի սեփականատերը, որտեղ տեղակայված է Տարոն Մարգարյանի շտաբը: Նրա մոտ կար տարածքի բանալին, սակայն նա հրաժարվել է դուռը բացել և հեռացել է:
«Սթափվեք, այ գժուկներ…,- Փաշինյանը դիմում է ոստիկաններին,- սեփականատերը գնա՞ց, բա որ ասում ենք՝ դուք ոստիկան չեք, զարմանում եք… Դուք ոստիկան չեք, ձեր ներկայությամբ ճռիկներ կանեն… Դուք Սամվել Ալեքսանյանին կից բաժին եք, և նույնիսկ ոստիկանության պետը չի կարող ձեզ հրահանգել, մինչև Սամվել Ալեքսանյանը չհրահանգի»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































