Ինձ համար վստահելի քաղաքացուհին տեսել է, որ Տարոն Մարգարյանի՝ Արարատյան մասիվում, Կուրղինյան փողոցում գտնվող շտաբում 20 հազարանոց դրամներ են բաժանում և քվեարկած քվեաթերթիկներ։
Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Նրա գրառումը ներկայացնում ենք ստորեւ.
«Ինձ համար վստահելի քաղաքացուհին տեսել է, որ Տարոն Մարգարյանի՝ Արարատյան մասիվում, Կուրղինյան փողոցում գտնվող շտաբում 20 հազարանոց դրամներ են բաժանում և քվեարկած քվեաթերթիկներ։
Սա հաղորդում է հանցագործության մասին։
Նաև՝ մեր բոլոր համախոհներին, կողմնակիցներին կոչ եմ անում տեսանկարահանող հեռախոսներով և ձայնագրիչներով զինված տեղակայվել Տարոն Մարգարյանի շտաբների մոտակայքում, նկարահանել դեպքերը և տեղակայել ինտերնետում»:










































