Թուրքական ոստիկանությունը Հաթայ նահանգում ցրել է ցուցարարներին: Նրանք բողոքում էին անցած երկուշաբթի բողոքի ակցիայի ժամանակ սպանված ցուցարար Ահմեդ Ատականի մահվան դեմ՝ հաղորդում է CNN Türk-ը:
Գործակալության տվյալով՝ ցուցարարների ու ոստիկանության աշխատակիցների հետ բախման հետևանքով վնասվածքներ են ստացել մի քանի մարդ:
Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամմար Գյուլերը հայտարարել է, որ ոստիկանությունը առնչություն չունի Ահմեդ Ատականի մահվան հետ:
Սեպտեմբերի 9-ին Հաթայ նահանգի Անթաքիա շրջանում տեղի էին ունեցել ցույցեր, որոց ժամանակ ցուցարարներն իրենց դժգոհությունն էին հայտնել իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունից: Ցույցի ժամանակ տեղի ունեցած բախումների հետևանքով էլ զոհվել էր Ահմեդ Ատականը: