Tuesday, 16 06 2026
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել
Թրամփը հայտարարում է Իրանի հետ գործարքի կնքման մասին, իսկ Իսրայելը փորձում է խափանել այն
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը

Մաքսային միության անդամ երկրներում «Ազատություն» ռադիոկայանին որպես թշնամու են վերաբերվում

«Ազատություն» ռադիոկայանը հեռարձակվում է այն բոլոր երկրներում, որտեղ չկա ժողովրդավարություն և դադարեցնում է իր հեռարձակումն այնտեղ, որտեղ ժողովրդավարություն է հաստատվում:

Սակայն կան այնպիսի երկրներ, որտեղ ժողովրդավարության այն աստիճան պակաս կա, որ ռադիոկայանի հեռարձակումը մեծ խնդիր է: Այդպիսի երկրներ են, օրինակ, Մաքսային միության անդամ երկրները՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանն ասաց, որ այս երկրներում, եթե նույնիսկ կա ռադիոկայանի ինչ-որ ֆորմատով (հիմնականում՝ ինտերնետային) հեռարձակում, ապա դա ամենևին չի նշանակում, որ այնտեղ կա մամուլի և խոսքի ազատություն: Այդ են վկայում նշված երկրներում ընդդիմադիրների հետապնդումներն ու ձերբակալությունները։ «Ո՛չ Ռուսաստանում է ռադիոկայանի վիճակը բարվոք, ո՛չ Ղազախստանում, ո՛չ էլ մանավանդ Բելառուսում: Դե գիտեք՝ ավտորիտար երկրներում մամուլի, խոսքի ազատության վիճակն ինչպիսին է: Համեմատաբար լավ է վիճակը Ղրղզստանում, որը ևս պատրաստվում է անդամակցել Մաքսային միությանը: Ղրղզստանում ռադիոկայանը նորմալ հեռարձակում ունի: Առհասարակ Մաքսային միության տարածքն աչքի չի ընկնում ազատ խոսքով և մամուլով»,- նշեց Հ. Թամրազյանը՝ հավելելով, որ այդ երկրներում իրենց ռադիոկայանի նկատմամբ ունեն թշնամական վերաբերմունք:

Մասնավորեցնելով իր միտքը՝ մեր զրուցակիցն ասաց, որ օրինակ՝ Ղազախստանում, ճիշտ է, ռադիոկայանը բյուրո ունի, բայց չունի հեռարձակում՝ ուղիղ ալիք չկա, իսկ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում նախկինում եղել է գերկարճ ալիք, իսկ հիմա՝ միջին ալիք կամ միայն կարճ ալիք է. «Դա դրսից է հեռարձակվում, որն իրենց հետ կապ չունի, հիմա ճիշտ է՝ Մոսկվայում կա բյուրո, նորմալ աշխատում են, բայց հեռարձակում չկա, այսինքն միայն ինտերնետային հեռարձակում է, կարճ ալիք հեռարձակում:

Ինչ վերաբերում է Բելառուսին, ապա այստեղ գրանցված բյուրո նույնիսկ չկա, ինչպես մենք ունենք՝ երկու ալիքով հեռարձակվում ենք։ Անշուշտ գիտեք, որ նույնիսկ մարզերում են մեզ առանց խոչընդոտի լավ լսում. այս իմաստով մեր վիճակը շատ ավելի շահեկան է։ Իսկ օրինակ՝ Բելառուսում ճիշտ է «Ազատություն» ռադիոկայանը ունի գրասենյակ, բայց այնտեղի թղթակիցները արտգործնախարարությունում գրանցվում են, հավատարմագրվում են, ինչ-որ պայմանական չգրանցված գրասենյակում աշխատում»:

Հրայր Թամրազյանի խոսքերով՝ առհասարակ մամուլի այս տեսակ անազատության պատճառն, իհարկե, Մաքսային միությունը չէ, այլ երկրների ավտորիտար համակարգը, իշխանությունների, միևնույն նախագահի մշտական վերարտադրումը:

Միևնույն ժամանակ, մեր զրուցակիցը չբացառեց, որ երբ Հայաստանն էլ անդամագրվի Մաքսային միությանը, հնարավոր է՝ խոչընդոտներ լինեն հենց Հայաստանում՝ «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակման հետ կապված. «Նայում ենք այդ երկրների վիճակը և տեսնում, որ մի տեղ, որտեղ մասսայական ձերբակալություններ և հետապնդումներ են իրականացվում ընդդիմախոսների նկատմամբ, չի էլ կարող լինել ազատ մամուլ: Ինչ վերաբերում է մեզ, ապա մեր իշխանությունները բազմիցս նշել են, որ Մաքսային միությանն անդամագրվելը չի վնասի Հայաստանում եղած խոսքի և մամուլի ազատությանը, համենայնդեպս՝ այն աստիճանին, որ հիմա կա։ Սակայն այդ ամենին մի փոքր դժվար է հավատալ՝ տեսնելով ՄՄ անդամ երկրների պրակտիկան»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում