Thursday, 18 06 2026
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան

Անկախության սերնդին հնարավոր չէ գաղութացնել. մամուլ

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն այսօրվա խմբագրականում գրում է.

 «Իրոք որ բանանային երկիր ենք. բավական էր մի անորոշ հայտարարություն հնչեր Մաքսային միությանն անդամագրվելու մասին, և ամեն ինչ սկսեց կայծակնային արագությամբ փոխվել: Տարբեր եվրոպական կառույցներից ու եվրոպական երկրների դեսպանատներից հայտարարություններ հնչեցին՝ իշխանությունների վարքը դատապարտող, ինչպես երեկ ակտիվիստների նկատմամբ ճնշումներ գործադրելու մասին ԱՄՆ դեսպանատան հայտարարությունն էր: Սկսեց փոխվել պետական ու պետականամետ լրատվամիջոցների կողմից տարածվող քարոզչությունը. առաջին պլան մղվեցին ռուսաստանյան նորությունները, Վլադիմիր Պուտինի հանդիպումների ու քայլերի մասին տեղեկատվությունը սկսեց գերազանցել անգամ մեր տեղական լուրերին:

 Սկսեցին աջ ու ձախից հնչել «ուռա, ընկերներ», «սովետն ամենալավ երկիրն էր», «մեր փրկությունը ռուսների կողքին լինելն է» տիպի հայտարարություններ: Ընդ որում, վերջին տարիներին մի քիչ նվազած ռուսամետությունը միանգամից գլուխ բարձրացրեց:

 Մոռացվեցին Հրաչյա Հարությունյանի դեպքն ու ծաղկավոր խալաթի պատմությունը: Բոլորն սկսեցին խոսել Ղարաբաղի ու մեր անվտանգության մասին: Եվ ստրկական վախի ու կոմունիստական հիացմունքի տարափի ներքո հանկարծ պարզվեց, որ Սերժ Սարգսյանն ամենաիմաստուն որոշումն է կայացրել, և մենք, իհարկե, պետք է մտնեինք նոր Ռուսաստանի կազմի մեջ: Ամբողջ ցավն այն է, որ այս գաղափարը կրողները մոռանում են. 1. Ռուսաստանն առաջվանը չէ, և այն պետք չէ շփոթել Սովետական Միության հետ: 2. Աշխարհն առաջվանը չէ և ոչ ոք թույլ չի տա, որ «չարիքի կայսրությունը» վերականգնվի՝ դա կլինի նախկին ծաղրապատկերը. շատ ավելի թույլ ու խեղճ, բայց գրեթե նույն ամբիցիաներով ու վնասակարությամբ: Եվ վերջապես 3. անկախություն տեսած ու ազատ ապրած սերնդին հնարավոր չէ նորից գաղութացնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում