Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Գիշերային հոկեյի լիգայի գալա հանդիպմանը և 6 անգամ գրավել մրցակցի դարպասը, հաղորդում է Gazeta-ն:
Տեղեկատվության համաձայն՝ Պուտինի հետ խաղադաշտ են դուրս եկել ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն, օլիմպիական չեմպիոններ Վյաչեսլավ Ֆետիսովը, Պավել Բուրեն, Վալերի Կամենսկին և այլ հայտնի հոկեյիստներ: Պուտինը խաղին մասնակցել է 11 համարի մարզաշապիկով:





















































