Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանի նախկին ամուսինը՝ բասկետբոլիստ Քրիս Համֆրիսը, ազատվում է այն ամենից, ինչն իրեն հիշեցնում է նախկին կնոջ մասին: Բաժանվելուց երկու տարի և պաշտոնական ամուսնալուծությունից երեք ամիս անց Քրիսը որոշել է վաճառել 20 կարատանոց ամուսնական մատանին, որը նվիրել էր Քիմին նշանադրության ժամանակ:
Հոկտեմբերի 15-ին Christie’s-ի աճուրդում հայտնի կդառնա թանկարժեք զարդի նոր տիրոջ անունը: Lorraine Schwartz-ի ոսկերիչների կողմից ստեղծված ոսկե մատանին զարդարում է 16,21 կարատանոց խոշոր ադամանդը, որի շուրջը 1,8 կարատանոց ավելի փոքր քարեր են:
Հայտնի է, որ Համֆրիսից բաժանվելուց հետո Քիմը վերադարձրել էր մատանին նախկին սիրեցյալին:
Ըստ UsWeekly-ի տվյալների՝ նախատեսվում է, որ Քրիսը մատանին կվաճառի 300-500 հզ. դոլարով, թեև մի ժամանակ պնդում էր, որ այն մոտ 2 մլն դոլար արժի:













































